Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Օգոստոսի 5
Տե՛ր, մեզ մոտ արի ու բժշկիր մեզ:
Ես Եմ ձեր բժիշկը, ձեր ուրախությունը և ձեր Տերը: Հրավիրում եք Ինձ` ձեր Տիրոջը, որ ձեզ մոտ գամ: Բայց մի՞թե չգիտեք, որ Ես միշտ ձեզ հետ եմ: Ես մոտենում եմ ձեզ անձայն քայլերով: Այն ժամանակ, երբ դուք կարոտում եք Ինձ, Ես գալիս եմ վայրկենապես:
Եթե գիտակցեիք Իմ սերը. եթե իմանայիք ձեզ օգնելու իմ մեծ ցանկությունը, այն ժամանակ պարզ կլիներ, որ Ես կարիք չունեմ թախանձագին խնդրանքի, որովհետև` ձեր կարոտի ժամը, Իմ գալու ժամն է: